|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շուտով «Հայ TV» հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակվի նոր` «12» անունով:
Հեռուստաընկերության ղեկավար կազմի վերջերս տեղի ունեցած փոփոխությունները որակապես դրական են ազդել հեռուստատեսության գործունեության վրա: «Հայ TV»-ի ղեկավարությունը աշխատանքներ է իրականացնում արդիականացնելու այն եւ նախատեսում է նոր որակի հաղորդումներ, նոր ծրագրեր, որոնք հնարավոր է լրացնեն այն գորշ մթնոլորտը, որը տիրում է այժմ հայկական հեռուստաշուկայում:
Իսկ թե ինչու է ընտրվել «12» թիվը, պատասխանեցին. «Քանի որ Երեւանը մեր 12-րդ մայրաքաղաքն է, իսկ մենք հեռարձակման լիցենզիան ստացել ենք քաղաքային հեռարձակման իրավունքով, որոշեցինք այն անվանել «12»: