|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման, այնտեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցերին:
Երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ բարերարների ներգրավումը շրջանի զարգացման գործում՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: