|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ես գյուղատնտեսության մեջ իրենց պես խորը մասնագիտացած չեմ, դրա համար գնահատել չեմ կարող»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով տարբեր ոլորտների պաշտոնյաների հետ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումների, հանձնարարությունների եւ գյուղական շրջաններ այցելությունների մասին հարցին:
Գուցե այդ միջոցառումներն ունեն ընդամենը նախընտրակա՞ն բնույթ:
«Բայց դա լավ է, նույնիսկ, եթե նախընտրական է: Լավ է, եթե նախագահը գնում եւ իր աչքով է տեսնում, թե ինչպես է ապրում իր ժողովուրդը, ոչ թե լսում է պնակալեզների զեկույցները, որոնք գալիս եւ ասում են, թե` շեֆ ջան, ամեն ինչ լավ ա: Նախագահը գնում է, տեսնում է, թե ինչպես են մարդիկ ապրում ու սկսում է երեկոները մտածել, թե ում է պետք պատժել այս վիճակի համար: Հուսով եմ` եզրակացությունները շուտով կտեսնենք»,- պատասխանեց Վ. Հովհաննիսյանը: