|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Phillips de Pury աճուրդային տունը մայիսի 12-ին աճուրդի է հանելու Էնդի Ուորհոլի` Էլիզաբեթ Թեյլորի պատկերաշարից մի նկար` «Լիզ համար 5»-ը: 1963 թվականին ստեղծված նկարը գնահատվել է 20-30 մլն դոլար. տեղեկացնում է Reuters-ը:
Անցյալ տարվա ամռանը այդ նույն պատկերաշարի նկարներից մեկը վաճառվել է 10 մլն դոլարով, իսկ 2007-ին բրիտանացի դերասան Հյու Գրանտը Թեյլորի նկարներից մեկը վաճառել է 23,6 մլն դոլարով:
Հոլիվուդյան դերասանուհին, որ մահացավ այս տարվա մարտի 23-ին, աճուրդի կազմակերպիչների կարծիքով, «մարմնավորում էր հարստությունը, սկանդալը, սեքսը, մահը եւ Հոլիվուդը, նա Հոլիվուդի զարգացման եւ շքեղության խորհրդանիշն էր»: