|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ժամը 18-ի մոտ, Րաֆֆի Հովհաննիսյանի զորակիցներն ու համախոհները Ազատության հրապարակում տեղադրեցին մեկ հոգու համար նախատեսված փոքրիկ վրան:
Ինչպես հաղորդում է «Երկիր»-ի թղթակիցը, ոստիկանները չեն խոչընդոտել դրան: Սակայն հացադուլի նստած պատգամավորի աջակիցները գրեթե վստահ են, որ ոստիկաններն իրենց գործը կանեն գիշերը:
Ներկա պահին հրապարակում են ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վրանը տեղադրելուց հետո ներկաները պարել են, ուրախացել եւ նշել վրան տեղադրելու հաղթանակը: