|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Դահուկորդների միջազգային խորհուրդը (ISU) երկու օր առաջ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային պաշտոնական նամակ է ուղարկել: Նամակում ասվում է, որ Մոսկվային է վստահված 2011 թվականին կայանալիք աշխարհի առաջնության կազմակերպումը: Այս մասին հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Վալենտին Պիսեևը:
Առաջնությունն անցկացվելու է ապրիլի 25-ից մայիսի 1-ին Մոսկվայում: Սրա վերաբերյալ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել է, թե գեղասահքի աշխարհի առաջնությունը այնքան էլ ծախստար չէ եւ Ռուսաստանը կարող է կազմակերպել այն:
«Մեր ճապոնացի ընկերները չեն կարող գեղասահքի առաջնությունը կազմակերպել` հասկանալի է»,- ասել է Պուտինը և հավելել, թե առաջնությունը կկազմակերպեն հաճույքով, քանի որ կօգնեն ոչ միայն ճապոնացի գործընկերներին, այլև կուրախացնեն սեփական ժողովրդին. ռուսների շրջանում շատ են գեղասահքի սիրահարները»: