|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կապանի կենտրոնում անոմալիա կա. հայտարարել է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
«Շարքից դուրս է գալիս մեր ազգային հիմնական հարստությունը` հողը: Հանքավայրը սպառվող ռեսուրս է, իսկ բնակչությունը զրկվում է իր գոյատեւման հիմնական միջոցից: Այս հարցը պետք է դնել նժարին: Ընդ որում`աղտոտված հողը մի քանի անգամ ավելի քիչ բերք է տալիս` նույնիսկ նույն ծախսի դեպքում»,- ասել է նա:
Հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սնդիկի մեծ քանակություն կա գյուղմթերքում, իսկ սնդիկը կուտակվում է մարդու օրգանիզմում` ազդելով նյարդային համակարգի վրա:
«Հողի աղտոտվածության խնդիրը լուծելու համար գործող օրենքները փափուկ են, օրենսդրական դաշտը` թույլ, իսկ պետական մոտեցումը բացակայում է»,- նշել է կենտրոնի տնօրենը` հավելելով, որ այսօր հասել ենք մի սահմանի, որը չի կարելի անցնել, քանի որ խոսքը գենի մասին է:
«Կապանում արդեն թերահասություն է նկատվում, իսկ վնասված գենը տարածվում է: Ցանկացած ջարդված գեն հանգեցնում է շատ լուրջ հիվանդությունների: Մենք ունենք հետազոտություն, թե որքան է կուտակված սնդիկն ու ծանր մետաղը երեխայի օրգանիզմում, ինչը նույնիսկ ֆանտազիայի շրջանակներում չի տեղավորվում»,- հայտարարել է Ա. Սաղաթելյանը: