|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ժողովրդական կուսակցությունն առաջիկայում հանրահավաք է անցկացնելու Գյումրիում, իրեն զորակցող ազատամարտիկների հետ` համաժողով, իսկ ապրիլի 10-ին հանրահավաք եւ երթ է լինելու Երեւանում. այսօր լրագրողներին իր ծրագրերը ներկայացրեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին`ԺԿ նախագահն այդ քայլը խիզախ որակեց` նշելով, որ դա քաղաքացիական ձեւաչափ է` ուղղված ոչ միայն իշխանության դեմ, այլեւ հասարակությանը արթնացնելուն:
«Երբեք մի' ասա երբեք»,- ասաց Տիգրան Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինքը երբեւէ կդիմի՞ նման քայլի:
Ըստ նրա` ինքը պայքարի նոր ձեւ է գտել, սպասենք անակնկալների: