|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հավաքված համակիրները դեմ են նրա որոշմանը: Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում նշեց 64-ամյա Տիգրան Գրիգորյանը, եթե հացադուլը ժողովրդի համար է, ապա ինքը ժողովրդի անունից թույլ է տալիս իրեն հայտարարելու, որ դեմ է պայքարի նման ձեւին:
«Եթե մեզ համար է անում, պահանջում ենք դադարեցնել հացադուլը: Իշխանության վարած ջայլամի քաղաքականությունից տուժելու է ե'ւ ինքը, ե'ւ մենք»,- ասաց Տ. Գրիգորյանը:
Իսկ ահա 37-ամյա Զարմինե Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է վերջնագիր ներկայացնել կառավարությանը. «Տալ մեկ օր ժամանակ բարեփոխումների եւ ինչ-ինչ հարցեր կարգավորելու համար: Հակառակ դեպքում կկրկնվի պատկերը, ինչ Հրանտ Դինքի սպանության ժամանակ, այսինքն` համատարած հացադուլ, եւ կհայտարարենք, որ բոլորս էլ Րաֆֆի Հովհաննիսյան ենք»:
Չնայած անձրեւոտ եղանակին եւ Ր. Հովհաննիսյանի`տուն գնալու կոչին` համակիրները չեն հեռանում հրապարակից, եւ նրանց շարքերն ավելանում են: