|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճգնաժամն անդրադարձել է ե'ւ մասնավորեցման գործընթացի արագության, ե'ւ ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի վրա, բայց կառավարությունը փորձում է գնորդների հետ միասին լուծումներ գտնել. խոսելով պետական գույքի կառավարման ոլորտի գերակա խնդիրների եւ իրականացվելիք միջոցառումների մասին` այսօր լրագրողներին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը:
«Մեր վարչությունը կատարել է 2000-2010 թթ. ընթացքում գնորդների կողմից կատարված ներդրումային պարտավորությունների վերլուծություն, ըստ որի` այդ ընթացքում գնորդները պարտավորվել էին 21 մլրդ դրամի ներդրում կատարել, սակայն կատարվել է ընդամենը 18 մլրդ-ի ներդրում: Մեր 897 գնորդներից 773-ը կատարել են իրենց ներդրումային պարտավորությունները, իսկ 304-ը` գերակատարել»,- ասաց Կ. Կիրակոսյանը` լավ օրինակների շարքում նշելով «Արմենիա-Մարիոթ», «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցները, «Արզնի», «Ջերմուկ» առողջարանները եւ այլն:
Ըստ Կ. Կիրակոսյանի` վատ օրինակ է «Դվին» հյուրանոցը, որի սեփականատերը չի կատարել ներդրումային պարտավորությունները 2004 թվականից առ այսօր, սակայն ունի հիմնավորված պատճառներ: Պետական գույքի կառավարման վարչության պետը տեղեկացրեց, որ կառավարությունը հիշյալ ընկերության համար մեկ տարով երկարաձգել է ներդրումների կատարման ժամկետը: