|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հացադուլը համարում է քաղաքական ակցիա, որով «Ժառանգության» առաջնորդը փորձում է իր վրա հրավիրել հասարակության ուշադրությունը:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ-ի գործողություններին եւ վերջին հանրահավաքին: Երեկ Ազատության հրապարակ մտնելը, ըստ քաղաքագետի, ինչ-որ իմաստով համաձայնեցված է եղել գործող իշխանությունների հետ:
«Տեր-Պետրոսյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական դաշտում իշխանությունը եւ ՀԱԿ-ը մնան դոմինանտային վիճակում»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ թե' ՀԱԿ-ը, թե' «Ժառանգությունը» փորձում են դոմինանտային դեր կատարել քաղաքական դաշտում` առավելագույնս չեզոքացնելով իրենց մրցակիցներին: