|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում Տեր-Պետրոսյանի ելույթը պարբերաբար ընդհատվում էր «Հիմա, հիմա, հիմա» վանկարկումով։
Ի վերջո, առաջնորդը բարկացավ. «Մի րոպե, մի րոպե» ու հայտարարեց. «Սա միտինգ չէ, սա տքնաջան, լրջագույն քաղաքական աշխատանք է, որը ցանկացած մասնակցից պահանջում է ողջախոհություն: Մենք ըմբշամարտի կամ կինգբոքսինգի դուրս չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատը ինտելեկտուալ խաղ է եւ առանց զոհերի վերածվում է կլոունադայի: Մենք գիտենք` երբ է դրա պահը եւ ումից ինչ է պահանջվում»: