|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի կողմը կամավոր անցած երեք հայ զինվորներին ուղարկել են երրորդ երկիր. տեղեկացնում է 1news.az ադրբեջանական կայքը` վկայակոչելով Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայըլովին:
Նրա խոսքերով`2009 թվականի փետրվարին ադրբեջանական կողմին հանձնված Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը, Վարդան Սարգսյանը, իրենց ցանկությամբ եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ, վերջերս տեղափոխվել են երրորդ երկիր:
Սայըլովը նաեւ նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են 3 հայ ռազմագերիներ եւ 6 քաղաքացիական անձինք:
Հիշեցնենք, որ այսօր, Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի աջակցությամբ, ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնվելու Ադրբեջանի` ԼՂՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ քաղաքացի: Իսկ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնելու մեկ քաղաքացիական անձի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`2009 թվականի մայիսի 9-ին գերված Արթուր Գրիշայի Բադալյանին: