|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Օրինաց երկիր» կուսակցությունը ջանասիրաբար լծվել է առաջիկայում բացվելիք «Հայասի» ոգելից խմիչքների գործարանի գովազդը տարածելու գործին: Կուսակցության կենտրոնական գրասենյակի մայթին կայանած մեքենաներն արդեն զարդարվել են «Հայասի»-ի պաստառներով:
Օրինացերկիրականները, հավանաբար, ճշտել են, որ մեքենաների ապակիներին գովազդներ փակցնելը տուգանքներ չի ենթադրում, սակայն, դեռեւս չգործող կառույցի գովազդով ու սպասվող եկամուտներով տարվելով, չպետք է բացառել, որ ՕԵԿ-ականները մոռանան խորհրդարանական քարոզարշավի մասին: Մանավանդ, որ սպասելիքներն էլ մեծ չեն: