|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀԱԿ Վանաձորի ակտիվիստները երթով անցել են բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի թաղամասով՝ «Ազատություն» վանկարկմամբ, հորդորել մարդկանց ավելի ակտիվ լինել իրենց համաքաղաքացուն ազատ արձակելու գործում եւ կոչ արել մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին:
«Մենք այդքան էլ մանկամիտ չենք, որ հավատանք, թե Լոռու մարզի դատախազի հետ մեր հանդիպումը ինչ-որ բան է փոխելու, սակայն ինչ-որ բան կփոխվի ժողովրդի մեջ: Տեսնելով, որ մենք չենք վախենում, արտահայտում ենք մեր բողոքը եւ դեռ ողջ-առողջ ենք ու ազատության մեջ` նրանց մոտ եւս վախի մթնոլորտը կմարի»,- ասել է Վանաձորի ՀԱԿ ղեկավար Աշոտ Մանուկյանը:
Այն հարցին՝ եթե խոչընդոտներ լինեն՝ կապված մայրաքաղաք հասնելու հետ, ի՞նչ կանեն, նրանք պատասխանել են. «Ոտքով էլ լինի` գնալու ենք»: