|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճապոնիայի կայսր Ակիhիտոն հայրենակիցներին կոչ է արել չկորցնել հույսը եւ համախմբվել` մարտի 11-ին երկիրը պատուհասած աղետների հետեւանքները վերացնելու համար: Երկրաշարժից հետո նա առաջին անգամ է հեռուստատեսությամբ դիմել ժողովրդին:
«Ես անկեղծորեն, ամբողջ սրտով հույս եմ տածում, որ մեր ամբողջ ժողովուրդը միասնականություն, մերձավորի նկատմամբ գթասրտություն եւ հոգատարություն կցուցաբերի եւ դուրս կգա այս ծանր ու դժվար ժամանակներից»,- ասել է 77-ամյա միապետը` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:
Նա նաեւ մտահոգություն է հայտնել ճապոնական ատոմակայաններում տիրող «անկանխատեսելի» իրավիճակի կապակցությամբ:
Ավելի վաղ կայսրը եւ կայսրուհի Միտիկոն այցելել են աղետի գոտու բնակավայրեր` տուժածներին բարոյապես սատարելու համար: