|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գնաճ կա ամբողջ աշխարհում, բայց մեզ մոտ այն միշտ ավելի արտահայտված է լինում, քան այլ երկրներում: Սա վաղուց արդեն նորություն չէ մեզ համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը գնաճի երկու պատճառ նշեց:
Առաջինն այն է, որ ներկրողների շուկան մենաշնորհային է, երկրորդը` մաքսազերծման ծառայություններն են բավականին թանկ, ի տարբերություն այլ երկրների: Սրանք այն գործոններն են, որ ուղղակիորեն ազդում են ապրանքների գնի վրա:
«Լավ կլիներ, որ ներկրվող որոշ ապրանքների դեպքում, որոնք չեն արտադրվում մեր երկրում, մաքսազերծումն ավելի ցածր գներով արվեր, որպեսզի սպառողը չտուժի»,- ասաց Կ. Չիլինգարյանը: