|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Ցանկացած լավ առաջարկության դեպքում չվաճառվող ոչինչ չկա: Նայած ինչքան են վճարում դրա դիմաց»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը` անդրադառնալով այն լուրերին, թե ցանկանում են «Լուսակերտը» իր ձեռքից վերցնել:
- «Լուսակերտը» գնելու առաջարկներ եղե՞լ են:
- Գնելու առաջարկ ամեն օր կա, ամեն օր: Ամեն օր ենք ստանում:
- Եթե կարելի է ավելի մանրամասնեք, թե ովքե՞ր են ցանկանում Ձեզանից գնել «Լուսակերտը»:
- Գնողները շատ են: Կասեմ միայն, որ թե' տեղացի են, թե' դրսից: Սա մի քիչ կոմերցիոն գաղտնիք է, հետեւաբար չեմ ցանկանում անուններ հրապարակել: Նույնիսկ դրսից մարդիկ կան, ովքեր ցանկանում են «Լուսակերտը» գնել: Ցանկացած լավ առաջարկության դեպքում չվաճառվող ոչինչ չկա: Նայած ինչքան են վճարում դրա դիմաց:
-Ցանկանում եք ասել, որ եթե հարմար առաջարկ լինի, Դուք պատրա՞ստ եք «Լուսակերտը» վաճառել:
- Իհարկե:
-Եթե կարելի է պատճառների մասին խոսեք, որովհետեւ «Լուսակերտը» ձվի արտադրության շուկայում այսօր Հայաստանում շահույթ բերող ֆաբրիկաներից մեկն է: Ի՞նչն է պատճառը, որ ցանկանում եք վաճառել:
- Եթե ես մտածում եմ, որ գինը հարմար է, եւ այդ գումարով կարող եմ մի ավելի հետաքրքիր աշխատանքով զբաղվել, մյուս աշխատանքը կանեմ, որն ավելի շատ շահույթ կարող է բերել, քան նախորդը: