|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած Լիտվայի եւ Էստոնիայի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ինտերֆաքսին» հաղորդել է, որ մուտքի վիզաների արգելքը մեկնաբանվելու ենթակա չէ:
Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսին» օդանավակայանի տեղեկատուն, Էստոնիայի երեք քաղաքացի եւ Լիտվայի մեկ քաղաքացի ներկայացել են որպես լրագրողներ: «Իրենց խոսքերով, նրանք եկել են Հայաստանՙ Կովկասի զինված հակամարտությունների վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար»,- հայտնեց տեղեկատուն:
Մյուս կողմից` ԱԳՆ-ից հայտնում են, որ իրենք չեն զբաղվում մուտքի վիզաներ տրամադրելով:
Միաժամանակ «Ռեգնում» գործակալության աղբյուրները ՀՀ-ի համապատասխան օրգաններում նշում են, որ Անդրեուս Բրոկասի խմբի նպատակը Հայաստանի վարկանիշի նվազեցումն է եւ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի շահերի վտանգումը: Բրոկասի խումբը կապված է Ադրբեջանի լավ վարձատրող պաշտոնական կառույցների հետ:
Լիտվական պրոդյուսերական այս խումբը ժամանակին համաձայնագիր է կնքել Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ, ինչի մասին բազմիցս եւ հրապարակայնորեն խոսվել է լիտվական ԶԼՄ-ներում: «Դեռ մեկ ամիս առաջ մենք մանրամասն տեղյակ ենք եղել իրական նպատակներին»,- համապատասխան աղբյուրները հաղորդել են «Ռեգնումին»:
«Բրոկասի խմբի» գալուն նախորդել է այդ խմբի էլեկտրոնային նամակագրությունը Բաքվի պատվիրատուների հետ: «Այս տղաների բախտը մի քիչ չի բերել: Չի բերի բախտը նաեւ այն մարդկանց, ովքեր գալիս են հյուրընկալ եւ բարեկամների առաջ բացսիրտ Հայաստան մութ մտքերով եւ վատ պլաններով»,- նշել է գործակալությունը: