|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի մարտի 26-ին կայանալիք` 2012 թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպմանը:
Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի ընտրանու կազմը.
Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև, ԲԿՄԱ Վյաչեսլավ Մալաֆեև, «Զենիթ»
Պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկով, «Զենիթ» Ալեքսեյ Բերեզուցկի, ԲԿՄԱ Վասիլի Բերեզուցկի, ԲԿՄԱ Սերգեյ Իգնաշևիչ, ԲԿՄԱ Յուրի Ժիրկով, «Չելսի», Անգլիա Ռոման Շիշկին, «Լոկոմոտիվ»
Կիսապաշտպաններ` Դինիյար Բիլյալետդինով, «Էվերթոն», Անգլիա Ալան Ձագոև, ԲԿՄԱ Իգոր Դենիսով, «Զենիթ» Կոնստանտին Զիրյանով, «Զենիթ» Ռոման Շիրոկով, «Զենիթ» Իգոր Սեմշով, «Դինամո» Մ. Դմիտրի Տորբինսկի, «Լոկոմոտիվ»
Հարձակվողներ` Անդրեյ Արշավին, «Արսենալ», Անգլիա Ալեքսեյ Իոնով, «Զենիթ» Ալեքսանդր Կերժակով, «Զենիթ» Ռոման Պավլյուչենկո, «Տոտտենհեմ», Անգլիա Պավել Պոգրեբնյակ, «Շտուտգարտ», Գերմանիա
Հայաստանի ընտրանու հետ մրցավեճին Ռուսաստանի հավաքականը կսկսի պատրաստվել մարտի 22-ի երեկոյան։
ՀՖՖ մամուլի ծառայություն