|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն մի քանի օր է` GeoProMining Gold ընկերությունը սկսել է Սոտքի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման համար ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները. տեղեկացնում է «Էկոլուրը»:
Գյուղի բնակիչներն անհանգիստ են. «Ինչպես դա կարող է անդրադառնալ մեզ վրա, մենք չգիտենք: Մեզ ոչ ոք ոչինչ չի բացատրել»:
Ի դեպ, սարքի տեղադրման նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը:
Հանքանյութի մանրացումը վերամշակման գործընթացի նախնական փուլն է եւ Սեւանի ավազանում արգելվում է` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով: Հաշվի առնելով այն, որ ամեն ամիս ընկերությունն արդյունահանում է թունավորության առաջին դասի եւ ռադիոակտիվ տարրեր պարունակող 60-70 հազար տոննա հանքանյութ, կարելի է ասել, որ Սոտքի բնակիչների անհանգստությունը հիմքեր ունի:
Զարմանալի է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սեւան» ազգային պարկը, բնապահպանական պետական տեսչությունն անհանգստության նշաններ անգամ չեն ցուցադրում: