|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անարդարացի է համարում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Տոտտենհեմի» խաղի արդյունքը (0:0): Հարձակվողի խոսքերով` ամբողջ թիմը շատ լավ էր խաղում, թեև գոլ խփել իրենց չհաջողվեց:
«Երկու խաղերի արդյունքում «Տոտտենհեմն» ընդամենը մեկ գնդակ է ուղարկել մեր դարպասը: Ֆուտբոլում միշտ չէ, որ լավագույն թիմն է հաղթում: Մենք լավ էինք գործում, բայց չկարողացանք գոլ խփել: Գոլը միակ բանն էր, որ մեզ չհերիքեց Լոնդոնում: Ես գոհ եմ իմ և թիմի խաղից: Փորձեցի մի քանի անգամ գոլ խփել, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում: Ցավալի է, որ մեր ելույթները ՉԼ-ում ավարտում ենք, բայց մենք դեռ Իտալիայի առաջնությունն ու երկրի գավաթն ունենք»,- ասել է Զլատանը: