|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցեր. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահն ընդգծել է ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ հարաբերությունների զարգացմանը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: