|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր հայկական կողմից արձակված կրակոցից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա ապատեղեկատվություն է եւ սեփական երկրի դեմքը փրկելու փորձ, որն ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո. ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- նշվում է հաղորդագրության մեջ: