|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները որսագողության համար մարտի 5-ին բերման են ենթարկել 39-ամյա Արշակ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկանության ծառայողներին իր բնակարանում ներկայացրել է ապօրինի որսած 2 այծյամի միս:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Արշակ Ե.-ն եւ 25-ամյա Դավիթ Մ.-ն ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Իջեւան քաղաքին հարակից «Պոպոքնուտ» անտառամաս, որտեղ Արշակ Ե.-ն իրեն պատկանող որսորդական հրացանով սպանել է այծյամներին:
Կատարվում է հետաքննություն: