|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տուլայում սպանել են Հայաստանի 47-ամյա մի քաղաքացու, ով Կոսայա Գորա գյուղում վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում: Ըստ «Ինտերֆաքս»-ի` սպանվածի դին` հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր նրա կողմից վերանորոգվող բնակարանում` մարտի 7-ի երեկոյան:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է այդ շենքում բնակվող 53-ամյա մի քաղաքացի. նրան զայրացրել է վերանորոգվող բնակարանից լսվող աղմուկը: Ձերբակալվածը նախկինում դատապարտված է եղել սպանության համար: