|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր ունեցած տեղեկություններով` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դժգոհ է Հայաստանում իր կատարած ներդրումների արդյունքներից: Պատճառը միայն գազի սպառման ծավալների անկմամբ չէ պայմանավորված:
Ըստ մեր աղբյուրների` «Գազպրոմ»-ում հատկապես դժգոհ են իրենց պատկանող Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի գործունեության հեռանկարից: Խնդիրն այն է, որ «Գազպրոմը» հարյուրավոր միլիոնների ներդրում է արել 5-րդ բլոկում, եւ շուտով այն պետք է շահագործման հանձնվի: Բայց առայժմ հայտնի չէ, թե ով պետք է սպառի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան: 5-րդ բլոկը ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարտադրի մոտավորապես այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրում է ատոմակայանը:
Արդեն այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ կա, բայց շոշափելի ծավալներ արտահանելու որեւէ հնարավորություն գոնե առայժմ չկա: Այդ պարագայում 5-րդ բլոկը պետք է կա'մ ընդհանրապես չշահագործվի, կա'մ էլ աշխատի իր հզորությունների մի մասով: Երկու դեպքում էլ «Գազպրոմի» իրականացրած ներդրումների վերադարձը հնարավոր չէ: