|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2011 թ. ռազմական բյուջեին, որով Պենտագոնի ծախսերը մինչև սեպտեմբերի 30-ը կկազմեն 672 մլրդ դոլար, որից 158 մլրդ դոլարը կծախսվի Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների անցկացման համար:
Արդիականացման եւ նոր զինատեսակների ստեղծման համար կհատկացվի 514 մլրդ դոլար, ինչը 26 մլրդ դոլարով քիչ է Պենտագոնի կողմից ծրագրված գումարից. տեղեկացնում է www.defensenews.com ինտերնետային կայքը:
2011 թվականի բյուջեով ֆինանսավորում չի հատկացվի F136 այլընտրանքային շարժիչի եւ F-35 Lightning II ռմբակոծիչի մշակմանը: Կրճատվել են նաեւ դրսում իրականացվող ռազմական գործողություններին եւ որոշ զինտեխնիկայի վերանորոգմանը հատկացվող գումարները: