|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 8-ին Երեւանում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենը եւ այլք:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է լինելու V.O.X բրիտ-փոփ խումբը:
Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Վանաձորում եւ Կապանում: Հայ հանդիսատեսին կներկայացվի 6 ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»: