|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունվարի 27-ից փետրվարի 6-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացվել են Համաշխարհային ուսանողական 25-րդ ձմեռային խաղերը, որի բացման և փակման արարողությունների ժամանակ, ըստ «Ազգայնական շարժում» կուսակցության Էրզրումի նահանգային գրասենյակի նախագահ Բասքանի Քայայի, ներկայացվել է Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը հիշեցնող մի հորինվածք. տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Վրդովված ազգայնականը բացատրություն է պահանջում կազմակերպիչներից տեղի ունեցածի համար` միաժամանակ հույս հայտնելով, որ դա պատահականություն է, եւ հայերի մատը դրանում խառը չէ: