|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սոչիում մարտի 5-ի Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին՝ փորձելով լարել մթնոլորտը. հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ դրանք իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ:
Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: