|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2011 թ. ապրիլի 25-30-ը Բելառուսի Մոզիր քաղաքում կանցկացվի «Երկիրը սպիտակ թեւերի տակ» խորագրով` պատանի տաղանդների 7-րդ միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է 1998 թ. ապրիլին եւ նվիրված է չեռնոբիլյան աղետի զոհերի հիշատակին. տեղեկացնում է մշակույթի նախարարության հասարակայնության հետ վարչությունը:
Փառատոնին (1998, 2000, 2002, 2005, 2007, 2009 թթ.) իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 2,5 հազար պատանիներ` Ճապոնիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչեւ ս.թ. մարտի 15-ն է, իսկ մասնակցել կարող են 5-17 տարեկանները: