|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանին վաճառելով 24 միավոր ուղղաթիռ` ՌԴ չի դավաճանել Հայաստանին:
«Երեւանն ու Մոսկվան առաջվա պես ռազմավարական գործընկերներ են, եւ Հայաստանի հետ ռազմական գործընկերությունը շարունակում է մնալ ռուսական քղաքականության առաջնահերթությունը: Մյուս կողմից էլ` սխալ կլինի կարծել, թե ՌԴ-ի եւ ՀՀ-ի ռազմական դաշինքը Ադրբեջանի դեմ է: Բաքվի հետ ռազմական գործընկերությամբ Մոսկվան հավասարակշռում է Երեւանի հետ ռազմական գործընկերությունը:
Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության մեջ Մոսկվան այս տարածաշրջանում իր շահերի տեսանկյունից բավական հավասարակշռված դիրքորոշում ունի: Ադրբեջանին մարտական ուղղաթիռներ մատակարարելը չի նշանակում, թե ՌԴ-ն փոխում է իր վերաբերմունքն Ադրբեջանի կամ ՀՀ-ի նկատմամբ:
Ռուսաստանը երբեք ընտրություն չի կատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ կձգտի պահպանել հակամարտութայն գոտում գոյություն ունեցող վիճակը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու, այնուամենայնիվ, չփորձելով փոխել հայերի ռազմակայման «ստատուս քվոն»,- ասել է Ա. Դուգինը: