|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Արարատ»-ում հանդես կգան 2 բելառուս ֆուտբոլիստներ` դարպասապահ Ալեքսանդր Պետուխովն ու պաշտպան Ալեքսանդր Տիշկևիչը: Այս մասին տեղեկացնում է football.by-ը: Դարպասապահի վերջին ակումբը եղել է Նեսվիժի «Վերասան», իսկ 25-ամյա պաշտպանինը՝ Գոմելի «ԴՍԿ»-ն:
Ինչպես հայտնի է, վերջերս հրաժարական է տվել «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: Նոր մասնագետ չգտնելով` ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանն ինքն է ստանձնել մարզшչի պարտականությունները: Նա մասնակցում է ՀՖՖ-ի կողմից անցկացվող մարզական Ա որակավորման դասընթացին: «Արարատն» իր պարապմունքներն անցկացնում է Մասիսի խաղադաշտում, իսկ առաջնության և գավաթի խաղարկության սեփական հարկի տակ հանդիպումները նրանք կընդունեն «Հրազդան» մարզադաշտում: