|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 28-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան-Շինարարներ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 1982 թ. ծնված Արթուր Վարդանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 16 ՕՏ 760 համարանիշով մեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին:
Վթարի հետեւանքով նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով վթարված «Մերսեդեսը» քարշակի օգնությամբ տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Նյութեր են նախապատրաստվում:
Տեսանյութը դիտել այստեղ:
![]() |
![]() |
![]() |
![]() |