|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ` ժամը 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Փաստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանի միջնորդությունը:
Միաժամանակ, դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Բացի այդ, դատարանը առհասարակ լուծում չտվեց փետրվարի 24-ին պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքին, որով վիճարկվում էր փետրվարի 23-ին Տիգրան Փոստանջյանի ձերբակալման օրինականությանը:
Երեկվա դատական դռնփակ նիստը սկսվել էր ժամը 14:00-ին: Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է: