|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի իր պաշտոնակից Նիկոլա Սարկոզիի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի վարչապետեր Դեւիդ Քեմերոնի եւ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է անկարգությունների ասպարեզի վերածված Լիբիայի նկատմամբ կիրառվելիք գործողությունների զանազան տարբերակներ:
«Ղեկավարները հավաստիացրել են, որ պաշտպանում են Լիբիայի ժողովրդի հիմնարար, այդ թվում` ժողովներ անցկացնելու, խոսքի ազատության եւ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքները: Նրանք համակարծիք են, որ դրանք պետք է հարգվեն: Ղեկավարները նաեւ քննարկել են Լիբիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու մի շարք տարբերակներ: Նրանք պայմանավորվել են իրադրության զարգացմանը զուգահեռ շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Օբաման իր գործընկերների հետ զրույցների ընթացքում ընդգծել է, որ խորապես անհանգստացած է Լիբիայում մոլեգնող բռնություններից, եւ հայտարարել է, որ անհրաժեշտ է այդ երկրի իշխանությունների նկատմամբ շուտափույթ միջոցներ ձեռնարկել: