|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մամուլում տարածված այն տեղեկատվությունից հետո, իբր թե «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և մարզիչ Ժոզե Մոուրինիոն ընդհարվել են, AS-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը բոլորովին այլ կերպ է արտահայտվել:
«Այն, ինչ ես մտածում եմ Մոուրինիոյի մասին, ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ ողջ թիմի, մարզչական շտաբի ներկայացուցիչների և ակումբի գործընկերների: Նա ապահովել է թիմի կայունությունը: Նախկինում մենք դրա պակասը շատ էինք զգում: Նույնը կարելի է ասել անհատական վարպետության կատարելագործման մասին. Մոուրինիոյից շատ բան կարելի է սովորել: Իսկ որպես մարդ` նա շատ ուղիղ և անկեղծ է ֆուտբոլիստների հետ շփման մեջ»,- ասել է իսպանացին: