|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պերուի հարավ-արեւելքի լեռնային ջունգլիներում հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարանախումբ, որի գիտական կարեւորությունը համեմատում են Մաչու Պիկչու քաղաքի հայտնաբերման հետ:
Դամբարանները պատկանում են Վարի մշակույթին (600-1200 թթ. ), որը գոյություն է ունեցել ինկերի քաղաքակրթությունից առաջ եւ զգալի ազդեցություն է թողնել նրանց վրա:
Դամբարաններում հայտնաբերվել են ոսկուց եւ արծաթից պատրաստված զարդեր, կենցաղային իրեր եւ այլն: Հնագետները հույս ունեն, որ հնարավոր է գտնեն նաեւ ոսկով ու թանկարժեք քարերով լի լեգենդար Պաիտիտի քաղաքը: