|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Եվրանեսթում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Ադրբեջանի պատվիրակության բոլոր անդամներին չի ճանաչում, ընդամենը կարդացել է նրանց կենսագրություններն ու նկարներն է տեսել: Անձամբ ճանաչում է միայն ադրբեջանական պատվիրակության ղեկավարին, որը «Հայաստանի ադրբեջանցի է, բայց զուսպ մարդ է»:
Իսկ Հայաստանի պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, «ամենաժողովրդավարական ձեւով է կազմվել». անդամներ կան ե'ւ ընդդիմադիր, ե'ւ իշխանամետ կուսակցություններից, ի տարբերություն վրացական եւ ադրբեջանական պատվիրակությունների, որոնց անդամները բացառապես իշխանական թեւի ներկայացուցիչներ են:
«Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամները տասն են` երեք հանրապետական, երկու դաշնակցական, երկու ԲՀԿ-ական, եւ մեկական անդամ ՕԵԿ ու «Ժառանգություն» կուսակցություններից: