Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ընտրակեղծիքները բացառելու համար միասնական գործողություններ են անհրաժեշտ` բազմաքանակ վերահսկման պոտենցիալով, իսկ իսպառ բացառելու համար` ընդդիմության ալիքը պետք է ավելի հզոր լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՅԴ-ի նախաձեռնած Ընտրական իրավունքի պաշտպանության շարժմանը, պատգամավորը նշել է. «Միայն ճշգրիտ իրականացված վերջին փուլի զանգվածային գործողությունն է, որ կարող է բերել այս կամ այն լուրջ, ռեալ էֆեկտի, հակառակ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք»:
Ինչ վերաբերում է ընդդիմության` միասնական ճակատ ստեղծելու, Վ. Խաչատրյանը նշել է, որ ավելի ճիշտ կլինի, եթե ընդդիմության տարբեր ճյուղեր աստիճանաբար ակտիվանան եւ վերջնականորեն միավորվեն ընտրությունների նախօրեին, քան այսօրվանից ձեւավորվի լայնածավալ, ծանր կառույց` ընդդիմության համար լրատվական դաշտի սակավության պայմաններում: