|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անօթեւանների պաշտպանության ակցիայի շրջանակներում արքայազն Ուիլյամի հետ փողոցում գիշերած տղամարդը հրավիրվել է արքայական հարսանիքի:
Բրիտանական «Սենթրփոյնթ» կազմակերպության ղեկավար Սեյա Օբակինը հայտնվել է արքայազն Ուիլյամի եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի հարսանիքին հրավիրվածների ցուցակում:
Մարդասիրական ակցիան` փողոցում գիշերելը, որին մասնակցել էր նաեւ արքայազնը, տեղի է ունեցել 2009-ի դեկտեմբերին, եւ ինչպես ավելի ուշ խոստովանել է Ուիլյամը, շատ մեծ տպավորություն է թողել նրա վրա: Այդ գիշեր օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ -4 աստիճան, եւ ակցիայի մասնակիցները ստիպված են եղել ստվարաթղթե տուփերում քնել հենց մայթերին: