|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թունիսի նախկին նախագահ Զին էլ Աբիդին բեն Ալիի`մայրաքաղաք Կարտաժի արվարձաններից մեկում գտնվող պալատում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկի, թանկարժեք իրեր, դոլարների ու եվրոների կապոցներ: Գտածոյի ընդհանուր արժեքը մի քանի միլիոն դոլար է. կիրակի օրը հայտարարել է Թունիսի «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը: Բազմաթիվ թաքստոցները եղել են գրադարանում:
Թունիսի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ թանկարժեք իրերն ու գումարները ծախսվելու են ժողովրդի կարիքները հոգալու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Թունիսի նախագահ բեն Ալին, ժողովրդական ընդվզումներից սարսափած, փախել էր երկրից եւ ապաստան գտել Սաուդյան Արաբիայում, իսկ ավելի ուշ, ըստ ԶԼՄ-ների, կաթված էր տարել ու ընկել կոմայի մեջ:
Երեկ Թունիսի ժամանակավոր կառավարությունը դիմել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին փախստական նախագահին վերադարձնելու պահանջով: Հայրենիքում նրան մեղադրում են կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման եւ ֆինանսական չարաշահումների մեջ: