|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դուբայում ավարտվեց Premier Dubai Duty Free Tennis Championships-2011 կանանց մրցաշարը, որտեղ եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան և դանիացի Կարոլին Վոզնյացկին:
Երկու սեթերի արդյունքում` 6:1; 6:3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց Դանիայի 20-ամյա ներկայացուցիչը: Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե:
Այս տիտղոսը Վոզնյացկու համար արդեն 13-րդն է պրոֆեսիոնալ կարիերայում, և առաջինը Dubai Duty Free Tennis Championships-ում: Իր հաղթանակի համար Կարոլինը կստանա 360 000 դոլար և 900 վարկանշային միավոր, իսկ Կուզնեցովան` 180 000 դոլար և 620 միավոր: