|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանիայի Սաֆոլկ քաղաքում ապրում են երկու եղբայր, ովքեր ունեն բնածին արատներ եւ վամպիրների հատկանիշներ: Նրանց մաշկն անչափ գունատ է, ունեն ընդամենը մի քանի ատամ եւ վախենում են արեւի լույսից , քանի որ նրանց աչքերն անչափ զգայուն են լույսի նկատմամբ:
Սակայն ամենազարմանալին այն է, որ 13-ամյա Սայմոնի եւ 11- ամյա Ջորջի ազգանունը Կալլեն է: Հենց այդ նույն ազգանունն են կրում հայտնի «Մթնշաղ» ֆիլմի վամպիր հերոսները: Երեխաների ծնողները գենետիկորեն բացարձակ առողջ մարդիկ են, եւ բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ումից են երեխաները ժառանգել այդ հիվանդությունը:
Նրանց մոտ հազվագյուտ գենետիկ անոմալիա է` աճի էկտոդերմալ խախտում: Այս հիվանդությամբ աշխարհում տառապում է ընդամենը 7000 մարդ:
Ի դեպ, երեխաները բացարձակապես չեն բարդույթավորվում իրենց ոչ սովորական տեսքից: