|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրամիությունը 100 միլիոն եվրո (136 մլն դոլար) է հատկացնում Հայաստանին՝ տնտեսական ճգնաժամի արդյունքները հաղթահարելու համար: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Հայտարարությունում նշվում, է, որ 65 մլն եվրոն տրամադրվում է որպես վարկ, իսկ 35 մլն եվրոն՝ որպես դրամաշնորհ. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միաժամանակ Եվրահանձնաժողովը նշում է, որ տրամադրվող օգնությունը պայմանավորված է Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համաձայնեցված տնտեսական ծրագրերով։
Առաջին մասնաբաժնով 40 միլիոն եվրո նախատեսվում է հատկացնել, երբ Հայաստանի խորհրդարանը հաստատի ֆինանսական օգնության փաթեթի պայմանները, մյուս մասը կհատկացվի այս տարեվերջին։