|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր մեկնարկեց ՀՅ Դաշնակցության նախաձեռնած Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման առաջին միջոցառումը: Ինչպես միջոցառման սկզբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը, միջոցառման օրը` փետրվարի 18-ը, համընկել է Փետրվարյան ապստամբության տարելիցի հետ, սակայն «զուգահեռներն ուղղակի ընդունել պետք չէ»:
ՀՅԴ նախաձեռնությանը միացել են նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ, իսկ միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՌԱԿ, «Ժառանգություն», «Նոր ժամանակներ» կուսակցություններից:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ շարժումն այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, որովհետեւ հենվում է այն փաստի վրա, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դերակատարություն ունենա երկրում: «Եթե ուզում ենք մեր կյանքը փոխվի, վիճակը փոխվի` մենք տեր պետք է լինենք մեր ընտրական իրավունքին, մեր քվեն չպետք է ծախենք 5000 դրամով, չպետք է մեր համոզմանը դեմ քվեարկենք»,- ասաց Հրանտ Մարգարյանը: