|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վաղը` ժամը 17.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ՀՅԴ-ի նախաձեռնած Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման անդրանիկ հավաքը, որի նպատակն է ընտրական իրավունքի միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը:
Շարժման հիմնական խնդիրներն են` հասարակական գիտակցության մեջ ամրապնդել ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակությունը, իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանություն, ապահովել ընտրական իրավունքի լիարժեք իրացում:
Ըստ շարժման նախաձեռնողների` ընտրակաշառքի, վարչական լծակների օգտագործման, ընտրողներին պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների դեմ համակարգված պայքարը հրամայական անհրաժեշտություն է:
Ընտրական իրավունքի ամբողջական իրացման համար պահանջվում են իրավական, քաղաքական և կազմակերպական բնույթի համալիր գործողություններ, որոնք բաժանվում են երեք հիմնական փուլերի` մինչև ընտրությունները, ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածը:
Սրան զուգընթաց կձևավորվի իշխանության վերարտադրման արատավոր համակարգը վերացնելու անհրաժեշտ և բավարար միջավայր: