|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` Միջդավանական ներդաշնակության շաբաթվա շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում քննարկումներ եղան Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության օրենսդրության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ կրոնական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նշեց, որ հասարակության հետաքրքրությունը այդ հարցում մեծ է:
«Կրոնական ազատությունը ժամանակակից աշխարհում ժողովրդավարական առաջնային չափանիշներից է համարվում, սակայն ցանկացած իրավական կարգավորում եւ սահմանում զգոնություն է պահանջում»,- ասաց նա:
Նախարարը նորմալ համարեց այն երեւույթը, որ նոյեմբերի 26-ին համապատասխան օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու համար Հայաստանը ԵԱՀԿ-ի կողմից արժանացել է քննադատության:
Վիճահարույց են համարվել հատկապես հոգեորսության հիմնախնդիրը, աղանդների ստեղծման եւ գրանցման հարցերը, կրոնական կրթության հիմնահարցը:
Վենետիկի հանձնաժողովի անդամ Ֆինոլա Ֆլենեգան էլ ասաց, որ շատ կարեւոր է իսկապես ազատություն ունենալ կրոնի մեջ եւ ողջունեց մամուլի ակտիվությունն այս հարցում: