|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս գիշեր Արցախում տեղացած ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը. մայրաքաղաք Ստեփանակերտում ձյան շերտը 10-15 սմ է, իսկ որոշ տեղերում եւ շրջաններում` 20-25 սմ:
Առավոտից Ստեփանակերտում համարյա հնարավոր չէր երթեւեկել, քանի որ ճանապարհները մաքրված չէին, միայն աղ էր ցանված: Քաղաքում հատուկենտ երթուղայիններ են գործում, մի քանի տաքսիներ ու ավտոմեքենաներ:
Այժմ արդեն սկսվել են ճանապարհների մաքրման աշխատանքները, սակայն տեղումները դեռ չեն դադարել:
Ավելի վատթար վիճակ է հանրապետության շրջաններում: Կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ` չնայած ձյան առատությանը, շրջկենտրոնների հետ կապ կա, սակայն հանրապետության 11 ուղղություններով երթերն այսօր ձախողվել են: